Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս արտակարգ դեպք է եղել Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում: Մեր տեղեկություններով ՝ դեռեւս 2014թ. բնակարանային գողության դեպքով տուժող 35-ամյա տղամարդը, ով եկել էր քննչական՝ իր բնակարանից կատարված գողության վերաբերյալ տեղեկություններ ստանալու, հենց քննչականի միջանցքում ինքնասպանության փորձ է կատարել:

Նա իր մոտ եղած շեղբով վնասել է ձախ նախաբազուկի արյունատար երակները: Բարեբախտաբար, լուրջ վնաս չի հասցվել նրա կյանքին, տեղում բուժօգնություն է ստացել: Դեպքի առթիվ քննություն է իրականացվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ