Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթի տեղեկություններով, Ռուսաստանը, որը մինչ այս վերջնական «ադաբրյամս» չէր տվել ՀՀ սահմանադրական բարեփոխումներին՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ակումբում բացառապես նախագահական կառավարման կարեւորությունը, վերջին օրերին խնդիրը թողել է Հայաստանին: «Չնայած վերջին օրերի զարգացումները մեծ հարցականի տակ դրեցին այդ փոփոխությունների հնարավորությունը»,- արձանագրեց մեր զրուցակից՝ անվտանգության նախկին բարձրաստիճան պաշտոնյան:

Օրվա ընթացքում վերջինիս էին զանգահարում ՀՀ-ում հավատարմագրված տարբեր դեսպաններ, որոնք փորձում են հասկանալ թե Սահմաեադրության, թե սակագնի, թե վերջին միտինգներում տեղի ունեցածի առնչությամբ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը. «Իսկ մեր ԱԳՆ-ն ձկան նման լուռ է, բանն այն է, որ իրենց երկրներին ուղարկվող զեկույցներին սույն դեսպանները պետք է կցեն նաեւ հայաստանյան պաշտոնական տեսակետը եւս, որը գոնե 2 օր է, չկա»: Սա նշանակում է, որ դեսպանատներն ու նրանց հետեւում կանգնած երկրները փորձում են հասկանալ, թե ինչ մոտեցում դրսեւորեն Հայաստանում վերջին օրերին ստեղծված վիճակի նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ