Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` իշխանական կուլիսներում ինտենսիվ որոնումների մեջ են` ինչպես լուծել Բաղրամյան փողոցի միտինգավորների պահանջների դիլեման: Տնտեսական կոլապսի այս պայմաններում ուղղակի անհնար է որեւէ կարգի զիջում, եւ փորձ է արվում գտնել ոսկե միջինը, որ «համ գայլերը կուշտ լինեն, համ ոչխարները` անվնաս»:

Մի մասը պնդում է, որ պետք է որոշակի փաթեթ առաջարկվի, ըստ որի` յոթ դրամ սակագնի թանկացման դեպքում կառավարությունը հետամուտ լինի դոմինոյի էֆեկտով մնացյալ ապրանքների չթանկացմանը: Ասել է թե` Հովիկ Աբրահամյանն էլի կգնա խանութներ` պոկելու ձվերի պիտակները:

Արմատական զիջումների գնալու կողմնակիցներ նույնպես կան: Ըստ այդմ` իշխանությունը Ռուսաստանի հետ համատեղ փորձում է նոր տարիֆները «ջարդել» ՀԷՑ-ի նոր` մեծահարուստ գնորդի վրա, ինչին էլ վերջինս դեռ չի համաձայնում: «Գուցե մեկ էլ ու` համոզվի»,- հույս են փայփայում կառավարության աղբյուրները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ