Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սահմանադրական փոփոխությունների տեքստը մշակող մասնագիտական հանձնաժողովն այս օրերին ամփոփում է իր աշխատանքները: Ըստ այդ տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը հանձնաժողովին հանձնարարել է մինչեւ հունիսի 30-ը ավարտել սահմանադրական փոփոխությունների տեքստի մշակման աշխատանքները, որպեսզի հուլիսի սկզբին փոփոխությունների ամբողջական տեքստը հնարավոր լինի հրապարակել: Հուլիսի սկզբին վերջնական տեքստի պատրաստ լինելու դեպքում այն կուղարկվի նաեւ Վենետիկի հանձնաժողովին:

Իշխանությունները ցանկանում են, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը պատրաստ լինի մինչեւ սեպտեմբեր, այսինքն՝ ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը: Մեր տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ ոչիշխանական խմբակցությունները եւ Սերժ Սարգսյանը պայմանավորվել են, որ նախագծի տեքստը հրապարակելուց հետո նախկին կոալիցիոն ընկերները պետք է հստակ ասեն՝ իրենք կողմ են, թե դեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ