Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, ով հանդիսանում է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալը, նախորդ տարի 14 միավոր անշարժ գույք է ձեռք բերել՝ հողամասեր եւ շինություններ:

Սեդրակյան–կրտսերի՝ Բարձրաստիճան պաշտոնական անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում նշել է, որ նա գնել է 9 հողամաս, 3 միավոր հասարակական նշանակության եւ 2 միավոր արտադրական նշանակության շինություններ։ Այս 14 միավոր անշարժ գույքի համար Դավիթը ընդհանուր վճարել է 137.3 միլիոն դրամ։ Որոշ բաններ նա գնել է ուղղակի կոպեկներով։ Օրինակ՝ արտադրական նշանակության շինության համար նա վճարել է 450 հազար իսկ հասարակական նշանակության երկու շինության համար ընդհանուր՝ 610 հազար դրամ։

Նախորդ տարի Դավիթ Սեդրակյանի եկամուտը կազմել է 240 միլիոն դրամ՝ ստացված շահաբաժիններից։ Նա հայտարարագրել է նաեւ 300 միլիոն դրամի չափով դրամական միջոցներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ