Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական «Կոմերսանտի» տեղեկացմամբ՝ ՀԷՑ-ի սեփականատեր «Ինտեր ՌԱՕ ԵէՍ» ընկերությունը կարող է վաճառքի հանել ՀԷՑ-ը, եւ որպես հնարավոր գնորդ կարող է հանդես գալ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը կամ մեկ այլ ռուսաստանցի հայ օլիգարխ:

Ըստ պարբերականի՝ նոր գնորդ գտնելն այնքան էլ հեշտ գործ չի լինի:

Սակայն իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ ՀԷՑ-ի գնորդների պակաս չկա, եւ կան շատ լուրջ հավակնորդներ, որոնք պատրաստ են ռուսական ընկերությունից գնել ՀԷՑ-ը:

Ըստ մեր աղբյուրի՝ ՀԷՑ-ով հետաքրքրված են նաեւ ԱՄՆ եւ եվրոպական կապիտալով ընկերություններ, սակայն քանի դեռ ՀԷՑ-ի սեփականատերը «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ն է, եւ իշխանությունները անկարող են որեւէ որոշում կայացնել ընկերության վաճառքի հարցով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ