Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա մայիսին բանկային համակարգով Հայաստան մտած մասնավոր տրանսֆերտների ծավալը (զուտ ներհոսքը) կազմել է ընդամենը 84.3 միլիոն դոլար:

Սա 34.4 մլն դոլարով կամ 29 տոկոսով պակաս է անցած տարվա նույն ամսվա ցուցանիշից: Ընդհանրապես այս տարվա առաջին 5 ամիսներին մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է 283 մլն դոլար կամ՝ 40 տոկոս պակաս անցած տարվա նույն ցուցանիշից: Նման նվազման հիմնական «մեղավորը» Ռուսաստանն է, որտեղից գալիս է տրանսֆերտների ողջ ծավալի մոտ 85 տոկոսը: Այս տարվա մայիսին ՌԴ–ից եկած տրանսֆերտների ծավալը կազմել 66 մլն դոլար անցած տարվա մայիսին արձանագրված 104 մլն դոլարի դիմաց:

Մասնավոր տրանսֆերտների նման խրոնիկական նվազման ֆոնին տարօրինակ պետք է համարել վերջին օրերին դրամի արժեւորման միտումը: Վիճակը ավելի ուշագրավ է դառնում, երբ հաշվի ենք առնում նաեւ արտահանման կրճատումը (մոտ 35 տոկոսով), ինչը, տրանսֆերտների նվազմանը զազահեռ, հանգեցնում է արտարժույթի ներհոսքի ընդհանուր նվազմանը եւ պետք է բերեր դրամի արժեզրկման: Սակայն տեղի է ունենում հակառակը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ