Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 30-ին Սերժ Սարգսյանի ծնունդն էր: Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանի ծննդյան օրը ՀՀԿ-ականները, նաեւ որոշ նախարարներ, ԱԺ նախագահը, ավանդույթի համաձայն, նշել են ռեստորանում: Այս անգամ՝ «Արքայաձորում», խմել են «նախագահ ջանի» կենացը, սիրո խոստովանություններ, մաղթանքներ շռայլել, ուշի ուշով հետեւել, թե ով ինչպես եւ ինչքան է սիրում նախագահին, մի խոսքով՝ քծնանքի բուռն մրցավազք:

Սակայն զավեշտն այն է, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցել սրան, նա մտերիմների նեղ շրջանակով այլ տեղում է նշել իր 61-ամյակը: «Արքայաձորում» չի եղել վարչապետը, ինչից հանրապետականները եզրակացրել են, որ նախագահի հետ է: Ամենայն հավանականությամբ, նախագահի հետ են եղել նաեւ Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, ԼՂՀ նախկին եւ ներկայիս նախագահները»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ