Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակելու կապակցությամբ քաղաքական եւ հանրային շրջանակներում երկու վարկած  շրջանառվեց: Առաջինը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետագա կարիերան էր, երկրորդը՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի ծառայության ժամկետի ավարտից հետո Մովսես Հակոբյանին գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին:

«ՉԻ» տեղեկություններով՝ Յուրի Խաչատուրովը կառչած կմնա իր աթոռին այնքան ժամանակ, մինչեւ իր որդուն չտեսնի գեներալական սպայակույտի մեջ:

«ՉԻ»ա ղբյուրների փոխանցմամբ՝ Գրիշա Խաչատուրովը Մոսկվայի զինվորական ակադեմիայում մասնակցում է գեներալական դասընթացների եւ հավակնում է հայոց բանակի կորպուսի հրամանատարի պաշտոնին: Նրա գեներալ հայրը, փաստորեն, պատրաստվում է իր կոչումը ժառանգաբար փոխանցել որդուն եւ նոր միայն հանգիստ խղճով հեռանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ