Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների եւ եղբոր մասնակցությամբ Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում դաժան ծեծի ենթարկված Զաքարյան եղբայրներից Հարություն Զաքարյանը 2 օր առաջ վերադարձել է Հայաստան: Նա, ինչպես հայտնի է, ծեծի արդյունքում կորցրել է մեկ աչքի տեսողությունը, եւ դեռեւս մայիսին նրան տեղափոխել էին Մոսկվա` բուժման համար: Բայց ոչ մի արդյունք. նրա աչքը չի տեսնելու:

Հարություն Զաքարյանի վերադարձն այս գործի համար կարեւոր է, քանի որ համարվում է, որ Ս. Խաչատրյանի որդուն մեղադրանք առաջադրել-չառաջադրելը, ինչպես նաեւ մեղադրանքի բնույթը պայմանավորված կլինի նրա ցուցմունքով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները մարզպետի որդուն վկայի կարգավիճակում պահելու փաստը մինչ այս պարզաբանում էին հենց այն հանգամանքով, որ գործով հիմնական տուժողը Հայաստանում չէր եւ ցուցմունք չի տվել: Ուստի ենթադրվում է, որ առաջիկայում Տիգրան Խաչատրյանին մեղադրանք կառաջադրվի»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ