Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե «իշխանական տանը», Սեյրան Օհնյանի «թեմայից» հետո, նորից «կռիվ» է ընկել: Թեման «հավերժական» է՝ ով է իրավահաջորդը, այս անգամ արդեն սահմանադրական շտաբի պետի պաշտոնում: Բոլորն են հասկանում, որ դա այն «պոդիումն» է, որի վրա կանգնողն, ըստ ամենայնի, կդառնա վարչապետ՝ սահմանադրական փոփոխություններից հետո::

Հասկանալի է, որ այդ «ապետարզմում» անմասն մնալ չի կարող «հավերժ» շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս ունի մաքսիմում եւ մինիմում ծրագրեր: Եթե ինքը մաքսիմում ծրագրով չդառնա շտաբի պետ, ապա առջ «կբրթի» տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին, ով վարչապետ չի դառնա, «կձգի» ՆԳ նախարարի պորտֆելին:

Եվ, այդուհանդերձ, ասում են, Սերժ Սարգսյանի մտքին կա ամբողջական սերնդափոխություն իրականացնել Մելիք-Ադամյանում՝ շտաբի պետ նշանակելով Ցեղասպանության 100-րդ տարելիցին կազմակերպչական մաստեր-կլաս տված Վիգեն Սարգսյանին:
Իշխանական կուլիսներում բոլորը հիմա շունչները պահած սպասում են, թե ինչ կոմպրոմատներ են գլորվելու Վիգենի ուղղությամբ: Հիշենք, որ ժամանակին նրա մասին ինչ-որ անհայտ-անիմաստ նամակի «ուրվական» էր շրջում Հայաստանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ