Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել ենք, ՀԷՑ-ը դիմել է դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Նաիրիտ գործարան» ընկերությունը: Ինչո՞ւ ՀԷՑ-ը դատարան չի դիմել իր պարտքը գանձելու հայցով՝ մեր հարցին ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը պատասխանեց, թե կարծում է, որ ժամանակին հավանաբար իշխանություններն են դիմել ՀԷՑ-ին, թե՝ մի անջատեք «Նաիրիտի» հոսանքը, եւ ՀԷՑ-ի այդ քայլը նշանակում է, որ ընկերության ղեկավարությունը վիրավորված է ՀՀ իշխանություններից, քանի որ ոչ ֆորմալ պայմանավորվածություններ են խախտվել ու հիմա ինքը պատմությունների մեջ է ընկել:

Կամ հույս ունի, որ սնանկացման հայտով առաջինը դիմելով՝ հնարավորություն կունենա իր պարտքը ամենաշուտը ստանալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ