Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սդղի գյոլ» կոչվող տարածքում դաժան ծեծի ենթարկված Զաքարյան եղբայրներից Հարություն Զաքարյանի մոտ կրկին առողջական խնդիրներ կան: Մեր տեղեկություններով, ՌԴ-ից վերադառնալուց հետո, հավանաբար ճնշման պատճառով, նրա աչքի մազանոթը վնասվել է, աչքը նորից արյուն է լցվել, երիտասարդն ահավոր ցավերի մեջ է, այնքան, որ նորից ցանկացել են վերադառնալ ՌԴ, սակայն Հարությունին վիրահատած պրոֆեսորը հաջորդ օրը պետք է թռչեր ԱՄՆ: Հարազատները կապ են հաստատել բժշկի հետ, վերջինս ասել է՝ թող մնա անշարժ, պառկած, դեղորայքային բուժում ստանա, իսկ օգոստոսին կտեղափոխեն Մոսկվա՝ կրկին վիրահատության: Արդեն երեկ վիրահատություն արել են, հերթականն էլ նախատեսված է հոկտեմբերին: Հայաստանում այդ վիրահատությունը չեն կարող անել, մասնագետները դեմ են նաև, որ «աչքի մեջ տարբեր բժիշկներ մտնեն»:

Հարությունի մի աչքի տեսողությունը վերականգնելն արդեն անհնար է, նրանք գոհ կլինեն, եթե անգամ հաջողվի արտաքին տեսքը պահպանել: Բարեբախտաբար, երկրորդ աչքը նորմալ է, բորբոքումներ չկան: Զաքարյանների մյուս որդին՝ Մուշեղը, ևս այնքան էլ լավ չէ: Նա ավելի վաղ վիրահատվել եր Երևանում, սակայն գլխացավերը հանգիստ չեն տալիս: Ինչ վերաբերում է զննությանը, ապա ՌԴ մեկնելուց առաջ Հարությունը ցուցմունք տվել էր, սակայն վերադարձից հետո դեռ չի հարցաքննվել: Զաքարյանները տեղյակ են, որ գործով արդեն մեղադրանք է առաջադրվել մարզպետի եղբորը, հետախուզման մեջ է եղբորորդին: Նրանք լսել անգամ չեն ուզում Սուրիկ Խաչատրյանի հետ հաշտության մասին, ինչպես իրենք են հայտարարում՝ միայն մի դեպքում. «Թող իրենց տղան էլ նույն վիճակում հայտնվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ