Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության պաշտոնական կանխատեսումներով, ՀՀ պետական պարտքը 2015 թվականի վերջին կկազմի 4.9 միլիարդ դոլար: Դրանով պետական պարտքը կկազմի մեր համախառն ներքին արդյունքի շուրջ 45 տոկոսը: Իրականում, սակայն, պատկերը այլ կլինի:

Քանի որ ՀՆԱ-ի աճը խիստ կասկածելի է, սպասվում է, որ գործնականում՝ մինչեւ տարեվերջ ՀՀ պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 55-57 տոկոսը։ Բայց սա էլ չի արտահայտի իրականությունը: Խնդիրն այն է, որ ՀՀ պետական պարտքի մեջ ներառված չեն գումարներ, որոնք տրամաբանորեն պետք է ներառվեին: Մասնավորապես կառավարության երաշխիքներով բանկերը հսկայական ծավալների վարկեր են տրամադրել տարբեր կազմակերպությունների: Օրինակ՝ Երեւանի ՋԷԿ-ը կառավարության «խնդրանքով» մոտ 50 միլիոն դոլար վարկ է վերցրել բանկերից եւ տվել «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձի պարտքը մարելու համար: Այդ գումարը ոչ մի տեղ արտացոլված չէ որպես պարտք, սակայն վաղ թե ուշ՝ դա պետք է մարվի, ընդ որում տոկոսներով հանդերձ, ու պետք է մարի կառավարությունը: Այսինքն դա ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական պարտք:

Թե որքա՞ն է կառավարության երաշխիքներով վարկերի ընդհանուր ծավալը՝ որեւէ տեղ արտացոլված չէ: Ուստի կարելի է համոզված պնդել, որ մեր պետական պարտքը իրականում շատ ավելի մեծ է, քան հրապարակվում է պաշտոնապես: Եվ չի կարելի բացառել, որ մեր պետական պարտքը իրականում արդեն հատել է ՀՆԱ-ի 60 տոկոսը, որը մեր օրենսդրությամբ սահմանված պետական պարտքի առավելագույն չափն է։ Այլ կերպ ասած պետք է ուշադիր հետեւենք, թե ինչ է կատարվում այս օրերին Հունաստանում: Մի քանի տարի անց այդ նույնը կարող է կրկնվել այստեղ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ