Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Բաղրամյան պողոտայում արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ ընթացող բողոքի ակցիաները, իրենց աննախադեպ դրական արդյունքներով հանդերձ, բացահայտեցին մեր հասարակության մեջ, առաջին հերթին՝ քաղաքական համակարգում գոյություն ունեցող արատները, ինչը նույնպես դրական հետեւանք կարելի է համարել: Իսկ այդ արատներից ամենամեծն ու ամենավտանգավորը քաղաքականության վարկաբեկվածությունն է, որն ամեն օր նոր դրսեւորում է ստանում Բաղրամյան պողոտայում:

Այնտեղ, ըստ էության, կարելի է զբաղվել ամեն ինչով, բացի քաղաքականությունից: Այն դեպքում, երբ Բաղրամյանում տեղի ունեցողը մաքուր քաղաքականություն է, առանց քաղաքական դերակատարների: Քաղաքացիական շարժումն ամեն օրվա հետ ակնհայտորեն մարում է, ու դրա ամենագլխավոր պատճառներից մեկը շարժումը քաղաքականությունից հնարավորինս հեռու պահելն է: Այն, ինչի մասին բողոքի ակցիաների առաջին իսկ օրվանից խոսում են իշխանությունները:

Վերջին երկու շաբաթների ընթացքում Հայաստանը գտնվում է վերափոխումների ակտիվ ընթացքի մեջ: Փոփոխությունների հաջորդ փուլը, թերեւս, պետք է լինի քաղաքացիականության քաղաքականացումը, որովհետեւ քաղաքացիականությունն ինքնին դեռեւս բավարար չէ առաջադրված խնդիրները լուծելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ