Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համահայկական խաղերը «Հրազդան» մարզադաշտում տեղի չեն ունենա, քանի որ մարզադաշտի սեփականատեր պատգամավորը հրաժարվել է միջոցառումն իր մոտ ընդունել:

Ինչպես հայտնի է՝ «Հրազդան» մարզադաշտը տնօրինում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աներորդին: «Ժողովուրդը» նրանից փորձեց պարզել, թե ինչու է մերժել Համահայկական խաղերն իրենց մոտ անցկացնելու առաջարկը: «Ես չեմ հրաժարվել, «Հրազդան» ստադիոնը սնանկացման վճիռ ունի: Արդեն սնանկացման կառավարիչ են նշանակել, կառավարչի հետ հանդիպել ենք եւ պետք է առողջացման ծրագիր մշակենք: Սնանկացումից հետո 175 աշխատակիցներից մնացել են երեւի 25-ը: Այսինքն՝ սպասարկող անձնակազմին եւս աշխատանքից ազատել են: Ես ասել եմ՝ ստադիոնը տալիս եմ ամբողջությամբ, սպասարկող բերե՛ք, անցկացրե՛ք միջոցառումը: Ի՞նչ է եղել որ: Իրենք էլ որոշեցին ու տեղեկացրեցին, որ իրենց միջոցառումը կանցկացնեն «Վազգեն Սարգսյան» մարզադաշտում»,- պարզաբանեց արհեստական ճանապարհով ինքն իրեն սնանկացրած Աշոտ Աղաբաբյանը: 

Հարցին, թե խոսակցություններ են շրջանառվում, թե Դուք Ձեր բիզնես գործունեությունը շարունակելու հարցում որեւէ լուրջ խնդիր չունեք եւ այս սնանկացումը ինքներդ եք «սարքել», Աղաբաբյանը պատասխանել է. «Մի բան ասեմ, ինձ ովքեր պարտք են, ես իրենց մասին չեմ խոսում, էդ խղճուկներն ինչու են իմ մասին խոսում, ուղղակի դրանք թռչող կենդանիներ են: Իսկ սա իմ երկիրն է, պապիցս սկսած մենք այս երկիրը կառուցողներից մեկն ենք, իսկ իմ մասին խոսացողներն ընդամենը ծիրանի որդի պես են: Դրանք չցանկացողներ են, ես ուզում եմ՝ այն մարդկանց, ովքեր ծնվել են չցանկացող, ասեք՝ բավական է, մի քիչ լավություն անելուց հաճույք ստացեք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ