Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ կեսօրից քիչ անց Ոստիկանությունը հատուկ գործողության դիմեց Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների նկատմամբ: Նախ՝ Բաղրամյան պողոտայից հեռացվեցին որպես բարիկադներ ծառայող աղբամանները, ապա, առանց հատուկ միջոցներ կիրառելու, սակայն ուժ գործադրելով՝ բողոքի 46 մասնակցի բերման ենթարկելով՝ Ոստիկանությունը վերականգնեց երթեւեկությունը: Երեկոյան երիտասարդները կրկին հավաքվեցին Ազատության հրապարակում՝ որոշելու հետագա անելիքները, ակտիվիստներից Դավիթ Սանասարյանը հացադուլ հայտարարեց… Բաղրամյան պողոտան, 14 օր փակ լինելուց հետո, երեկ բացվեց:

Լա՞վ է դա, թե՞ վատ, դժվար է միարժեք գնահատել: Որեւէ մեկը չի կարող բացառել, որ թեկուզ առաջիկա օրերին Բաղրամյանը կարող է կրկին փակվել, կրկին փակ մնալ օրեր շարունակ: Սակայն հատկապես վերջին մի քանի օրերը ցույց տվեցին, որ հենց այնպես Բաղրամյանը փակ պահելն օր օրի մաշում է շարժման էներգետիկան, որն աննախադեպ էր ընդամենը մի քանի օր առաջ:

Եվ, որպեսզի փողոցը փակվի ոչ միայն ֆիզիկապես, այլեւ այդ փակումն ունենա բովանդակություն, անհրաժեշտ է նոր օրակարգ, գուցե նաեւ՝ նոր դերակատարներ, նոր պահանջներ: Էլկտրաէներգիայի սակագնի բարձրացման չեղարկման պահանջն այլեւս այդ դերը չի կատարում: Անկախ ամեն ինչից, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածը մեծ դաս էր ինչպես՝ իշխանությունների, այնպես էլ՝ քաղաքացիների, քաղաքական ուժերի համար: Թե ով ինչպես կօգտագործի այդ դասը, պարզ կլինի առաջիկայում:

Ակնհայտ է միայն, որ այսուհետ ցանկացած որոշման կայացումից առաջ իշխանությունները հիշելու են Բաղրամյանը, ընդդիմությունը եւս, որեւէ առիթով հանրահավաք կամ երթ կազմակերպելիս՝ հիշելու է այն, որ 14 օր շարունակ փակված Բաղրամյան պողոտան էականորեն բարձրացրել է պայքարի նշաձողը: Մնում է այն պահպանել նաեւ առաջիկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ