Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը ներկայացնում է Al-Jazeera-ի կայքում հրապարակված Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հոդվածը, ով մասնավորապես գրում է.

«Տարիներ շարունակ Հայաստանը միայնակ է եղել Հարավային Կովկասում՝ որպես տարածաշրջանում Ռուսաստանի միակ վստահելի գործընկեր։ Հայաստանը հյուրընկալում է միակ ռուսական ռազմաբազան տարածաշրջանում։ Այս գործընկերությունը ներառում է նաեւ Հայաստանի երկու սահմանների վերահսկողության հանձնում ռուս սահմանապահներին։

Եվ բացի ինքնիշխանության այդ բազային խախտումից՝ ռուսական ռազմաբազայի պայմանագրի պայմանները բավականին վիրավորական են. տեղակայող կառավարությունը ոչ միայն հրաժարվում է տարածքի համար վարձավճարից, այլեւ պարտավոր է կրել բոլոր օպերացիոն ծախսերը։

Սա ընդհանուր առմամբ դիտվել է որպես անհրաժեշտ փոխզիջում Հայաստանի համար ռուսական անվտանգության երաշխիքի դիմաց, որը համարվում է հրամայական՝ ի դեմս հարեւան Ադրբեջանի հետ բարձր ռազմական լարվածության, որի պատճառը Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունն է։

Սակայն այժմ այդ փոխզիջման պայմանները վիճարկվում են՝ վերջին երեք զարգացումների արդյունքում։ Առաջին մարտահրավերը բխում է Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին համար սպառազինության թիվ 1 մատակարարը լինելու Ռուսաստանի երկարաժամկետ միտումից։

Եղել է հրադադարի խախտումների լուրջ սրում։ Այդ խախտումներն այլեւս չեն չափվում արձակված փամփուշտներով, այլ զոհերի մարմիններով։ Շատ հայերի համար անհնար է անտեսելը, որ իրենց ժողովրդին սպանող զենքերն ուղղակորեն մատակարում է իրենց «գործընկեր» Ռուսաստանը։

Ռուսական անվտանգության երաշխիքներ

Երկրորդ զարգացումը հիասթափությունն է Հայաստանի վրա այս հարձակումների հանդեպ Ռուսաստանի արձագանքից։ Ընդհանուր առմամբ արձագանքի բացակայություն է եղել՝ ի դեմս Ադրբեջանի հարձակումների, ինչը խորապես ցնցել է Հայաստանի հավատը ռուսական անվտանգության երաշխիքների հանդեպ։

Երրորդ զարգացումն էր, որ խորապես բռնկեց եւ անձնականացրեց հանրային զայրույթը Հայաստանում։ Հունվարին մի ամբողջ հայկական ընտանիքի ողբերգական սպանությունը ռուսական ռազմաբազայի զորակոչիկի կողմից մի շարք բողոքի ցույցեր առաջ բերեց։ Բայց այս դեպքում դա պարզապես ինքնին ողբերգություն չէր, այլ սպանության հարցում ոչ հմուտ դրսեւորում եւ´ Մոսկվայի, եւ´ Երեւանի կողմից, որը միայն սրեց իրավիճակը։

Մինչդեռ Հայաստանի կառավարության պատասխանը դանդաղ էր եւ նվազագույն, ռուսական կողմի արձագանքը լայնորեն դիտվեց որպես ամբարտավան եւ ստորացուցիչ, քանի որ ի սկզբանե անտեսում էր խոստովանություն արած մարդասպանի համար հայկական դատավարության վերաբերյալ պահանջները։

Այս վերջին զարգացումների համադրությունն առաջ քաշեց հասարակական աղաղակի եւ կազմակերպված ցույցերի ժայթքում՝ ոչ պարտադիր Հայաստանի եւ Ռուաստանի միջեւ ռազմավարական գործընկերության վերաբերյալ։ Դրանք մարտահրավեր են նետում այդ հարաբերություններին հատուկ պայմանների անհամաչափությանն ու հագանքի բացակայությանը։

Այդ առավել լայն համատեքստում Հայաստանի ներկայիս հուզումները հանդես են գալիս որպես կարեւոր թեստ Ռուսաստանի հետ հարաբերությունների եւ վստահության համար՝ ոչ միայն որպես գործընկերոջ ու հովանավորի՝ Հայաստանի համար, այլ նաեւ մի քանի այլ հետխորհրդային պետությունների։

Վրդովմունքի ալիքները Հայաստանում ի հայտ են բերել նոր ճեղքեր ու թուլություն ավտորիտար իշխանության հետխորհրդային մոդելում։ Հայաստանի դեպքում, որը տառապում է փոքր լեգիտիմությամբ եւ նույնիսկ փոքր ժողովրդականությամբ ավտորտար կառավարման խոր արմատավորված միտումից՝ անտարբերության եւ կայունության խաբուսիկ աստիճանի տարիները փոխարինվել են ակտիվիզմով եւ բողոքի ցույցերով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ