Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 9-ին Հայաստանում մեր օրով նախագահ է լինելու Գալուստ Սահակյանը: Այդ օրը երկրից բացակայելու է Սերժ Սարգսյանը, նա Ուֆայում մասնակցելու է BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հնարապետություն) եւ ԵՏՄ ղեկավարների հանդիպմանը:

ԱԳՆ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախագահի հետ Ուֆա են մեկնում նաեւ Էդվարդ Նալբանդյանը, փոխվարչապետ Վաչէ Գաբրիելյանը, մի քանի տնտեսական նախարարներ: Նույն օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը տնտեսական բլոկի նախարարների հետ մեկնում է Մոսկվա՝ հանդիպելու ռուս գործընկերոջ՝ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Այսպիսով, Գալուստ Սահակյանը, ըստ Սահմանադրության, մնում է երկրի գլուխը:

Հատկանշական է, որ 2 շաբաթ շարունակ Բաղրամյանը փակած ակտիվիստները որոշել են հենց Գալուստ Սահակյանի նախագահության օրը՝ հուլիսի 9-ին, մեծ հանրահավաք անցկացնել, որից հետո չեն բացառել այլ գործողությունների անցնելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ