Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը վիրավորված է, որ այդպես էլ իրեն չընդգրկեցին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում։ Մինչդեռ հանձնաժողովի կազմում է ընդգրկված նախկին նախարար Հրայր Թովմասյանը, որը այսօր ընդամենը ԱԺ աշխատակազմի ղեկավարն է։ Հովհաննես Մանուկյանի հանձնաժողովի կազմում չընդրգրկելու հարցը բարձրացվել է նաեւ ավելի վաղ, մասնավորապես՝ նշվել է, որ գեղեցիկ չէ, երբ սահմանադրական բարեփոխումների հարցերն են քննարկվում եւ հանձնաժողովի կազմում չկա արդարադատության ներկայիս նախարարը։

Նախատեսվում էր, որ այդ հարցը կլուծվի ժամանակի ընթացքում, սակայն Հովհաննես Մանուկյանին այդպես էլ չընդգրկեցին։ Ի դեպ հանձնաժողովի անդամների մոտ դժգոհություն է առաջացրել այն հանգամանքը, որ Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպման մեկնողների մեջ եղել է նաեւ Հրայր Թովմասյանը, նրանք նշում են. «քանի Գագիկ Հարությունյանը կա, Հրայր Թովմասյանը կլինի ամենուր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ