Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե արձակուրդ մեկնած պատգամավորների շրջանում արդեն իսկ լուրջ անհանգստություններ կան իրենց ապագայի առնչությամբ: Բանն այն է, որ բարեփոխված սահմանադրությամբ փորձ է արվելու խորհրդարանական ընտրություններում երկկուսակցական համակարգ ներդրեն, ինչն էլ փակելու է շատերի՝ ԱԺ թափանցելու հնարավորությունը:

Ավելին, նախնական որոշմամբ՝ խորհրդարանում պետք է լինեն ոչ թե այսօրվա «քյարթու» պատգամավորները, այլ նոր, լուսավոր սերնդի մարդիկ: Ընդ որում, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ցույցերը բավականին նշանակալից  էին նաեւ այդ առումով. Պողոտայում պայքարող լուսավոր երիտասարդներին կուսակցություններից յուրաքանչյուրը ցանկանում էր իրենով անել՝ յուրատեսակ «վերբովկաների» միջոցով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ