Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Կապանի նախկին քաղաքապետի եղբոր եւ նրա հարազատների վրա ճնշումները չեն դադարում: Գարեն Աթաջանյանի որդու խանութի վրա հարձակումով պատերազմը չի ավարտվել:

Այժմ էլ Աթաջանյաններին քննչականից հարցաքննության կանչելու ծանուցումներ են ուղարկում տարբեր, այդ թվում՝ վաղուց փակված գործերի շրջանակներում: Թերեւս փորձում են վախի մթնոլորտ ստեղծել եւ թույլ չտալ անկանխատեսելի քայլեր կատարել, այլապես պատիժները կավելանան:

Ի դեպ, մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալներից երկուսը դիմել են ԱԱԾ-ին՝ իրենց հարազատներին պաշտպանության միջոցներ տրամադրելու խնդրով: Սակայն առայժմ պատասխան չկա»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ