Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ–ից արտերկիր հանգստի մեկնողների զգալի մասը նախընտրում է թռիչքը Թբիլիսիից, որտեղ ավիատոմսերը անհամեմատ էժան են։ Օրինակ՝ Երեւանից Բարսելոնա ավիատոմսը հետադարձով արժե 850 եվրո, իսկ Թբիլիսիից 427։ «Էլ Ընդ Այ Տուր» տուրիստական ընկերությունը «Ժամանակին» երեկ տրամադրեց ավիատոմսերի արժեքի վերաբերյալ տվյալներ, որոնց համաձայն՝ հետադարձով Երեւանից Փարիզ ավիատոմսը 594 եվրո է, իսկ Թբիլիսիից՝ 374, Երեւանից Հռոմ՝ 623 եվրո է, իսկ Թբիլիսիից՝ 407։

Դեպի Կիպրոս Երեւանից եւ Թբիլիսիից տարբերությունը ավելի քան 100 եվրո է։ Կրետե կղզի Թբիլիսիից մեկնելիս ավիատոմսն արժե 322 եվրո, Երեւանից՝ 605 եվրո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ