Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 22-ին ժամը 17։00–ին կկայանա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Նոր Հաճնում կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացումը։ Մեր տեղեկություններով՝ եկեղեցին կօծի ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ներկա է լինելու ողջ քաղաքական էլիտան։

Հնարավոր է, որ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը եւս ներկա լինի՝ հաշվի առնելով, որ նախորդ եկեղեցիների բացմանը նա միշտ հյուրերի առաջին, պատվավոր շարքում է եղել։ Մեր տեղեկություններով՝ եկեղեցում բացումից հետո մեծ խնջույք է լինելու Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանային համալիրում, երգելու են շոու բիզնեսի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ Նոր Հաճնի եւ Նուբարաշենում կառուցված եկեղեցիների զանգերը տեղադրվել էին 2014թ օգոստոսին, իսկ այս տարի ապրիլին բացվել էր Նուբարաշենի եկեղեցին։ Այն նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ