Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «80-ականների առաջին կեսին ես աշխատում էի գյուղում որպես երգի ուսուցիչ, մեկ ուրիշ տեղ սոլֆեջիո էր դասավանդում, մի տեղ երեխաներին էի նվագակցում, սկսել էի նաեւ հեռուստատեսությունում հաղորդումներ վարել եւ այլն: Հասկանալի է, որ նման տեղերում աշխատավարձերը չնչին են, եւ դրանց գումարելին չափազանց համեստ էր: Բոլոր կողմերից ես լսում էի՝ «ինչ տղամարդ ես, որ չես կարողանում նորմալ փող առնես»: Դա ասվում էր եւ՛ չարությամբ, եւ՛ արհամարհանքով, եւ՛ միանգամայն բարյացակամորեն։

«Նորմալ փող» կարելի էր առնել կաշառքով, գողանալով, «լեւի» գործեր անելով եւ այլն: Ոչ մի աշխատավարձ «նորմալ փող» չէր ենթադրում՝ փողոցում փայտիկը ձեռքը կանգնած ցմփոր «գաիշնիկը» մի քանի անգամ ավելի շատ էր «վաստակում», քան համալսարանի պրոֆեսորը, եւ այդ գաիշնիկին, ինչպես նաեւ մնացած «լավ փող առնողներին» ոչ ոք չէր դատապարտում՝ «դե, մարդ են, տուն են պահում»: Այսօր մարդիկ մոռացել են, իսկ երիտասարդները չգիտեն, թե ինչպիսին էր իրական վիճակը, եւ անցյալի նկատմամբ ինչ-որ պատրանքներ ունեն, թե իբր երբեւէ եղել է «արդարություն» կամ՝ «իշխանությունը պատկանել է ժողովրդին»: Այնինչ կյանքից բողոքողներն այն ժամանակ նույնքան էին, որքան հիմա. սովորաբար քիչ գողացողները բողոքում են նրանցից, ովքեր շատ են գողանում»:

30 տարամ հայաստանցիների հոգեբանությունը չի փոխվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ