Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանի՝ Կայարանցի Թեւոսիկի հետ հունիսի 19-ին ձերբակալված, իսկ այնուհետեւ ապօրինի զենք պահելու մեղադրանքով կալանավորված Արմեն Ղարիբյանը ազատ է արձակվել: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինվել է գրավով: Ի դեպ, նրա հետ միասին կալանավորվել էր նաեւ Կարեն Բագրատունյանը, ով առավել հայտնի է Սամբիստ Կարեն մականվամբ, շարունակում է մնալ կալանքի տակ:

Իսկ Արմեն Ղարիբյանի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նա Աժ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի վարորդն է եւ ձերբակալվելու օրը վարել է գեներալին պատկանող «Բենթլի» մակնիշի ավտոմեքենան: Ինքը՝ Սեյրան Սարոյանը, չէր հերքել, որ մեքենան իրեն է պատկանում՝ նշելով որ բարեկամական կապեր ունի Կայարանցի Թեւոսիկի հետ: Իսկ թե ինչով կավարտվի այս պատմությունը, ցույց կտա ժամանակը, բայց որպես կանոն նման պատմություններն ավարտվում են ծածկադմփոցով ինչ-որ մեկը ձեւական պատժվում է, եւ դրանով ամեն ինչ վերջանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ