Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մտերիմների շրջանում ասել է, թե իշխանությունները մտադիր են ՀՀ արդարադատության նախարարի թափուր մնացած պորտֆելը «հանձնել» իրենց՝ ՀՅԴ-ին:

Ավելին՝ լուրեր կան, որ Արծվիկ Մինասյանին արդեն իսկ այդ պաշտոնն առաջարկվել է: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս տեղեկությունները ճշտել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից:

Նա կտրականապես հերքեց տեղեկությունները. «Ակնհայտ է, որ դա ապուշություն է, ու ես այն մարդը չեմ, որ ինքնահաստատման փորձ անեմ, դա իմ տեսակին բնորոշ չէ»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Իսկ այն դիտարկմանը, թե միգուցե ՀՀ իշխանություններն իրենց կուսակցությանը` ՀՅԴ-ին են նման առաջարկով դիմել, պատասխանեց. «Ես նման ինֆորմացիա չունեմ.: Մի խոսքով, արդարադատության նախարարի պաշտոնը ՀՅԴ-ի տալու լուրերի մասին Մինասյանը կոնկրետ բան չկարողացավ ասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ