Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ Սերժ Սարգսյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի վրա է դրել սահմանադրական հանրաքվեի կազմակերպչական աշխատանքների պատասխանատվությունը: Մեր տեղեկություններով՝ նա նաեւ փորձել է նրան շահագրգիռ կողմ դարձնել՝ հայտարարելով, որ եթե Սահմանադրության նախագիծն ընդունվի, ապա ապագա վարչապետը լինելու է Հ. Աբրահամյանը:

Սակայն մեզ հայտնի է դարձել, որ Ս. Սարգսյանը հայտարարել է նաեւ, որ եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվի, ապա իր ձեռքերն ազատ կլինեն, եւ ինքը 2018 թվականին նախագահական ընտրություններից հետո կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, ինչով, փաստորեն, երկընտրանքի առջեւ է կանգնեցրել ոչ միայն Աբրահամյանին, այլեւ ողջ ՀՀԿ վերնախավին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ