Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ակտիվորեն զբաղված է առաջիկա նախագահական ընտրությունների համար թիմ հավաքագրելով:

Այս օրերին նախարարը հանդիպում է ամենատարբեր շրջանակների մարդկանց հետ, զրուցում երկրի վիճակի մասին, մտահոգություններ հայտնում տիրող անարդարության մթնոլորտի վերաբերյալ, դժգոհում երկրի տնտեսական վիճակից եւ այդկերպ փորձում շոշափել առկա ընդհանուր տրամադրությունները, որպեսզի հասկանա, թե մարդկային ինչպիսի ռեսուրսներ է պետք ընդգրկել իր ապագա թիմում:

Օհանյանի հետ հանդիպումների մասնակիցներից շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, թե ՊՆ նախարարն անձամբ դեմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ չի ցանկանում նախագահ դառնալու դեպքում ունենալ անգլիական թագուհու կարգավիճակ: Նա նպատակ ունի երկրի ղեկն իր ձեռքը վերցնել ՀՀ նախագահի այսօրվա լիազորություններով:

Նոր Սահմանադրության նախագծին Օհանյանի դեմ լինելու վերաբերյալ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ամսի 16-ին հավաքակայանում հայտնեց իր տեսակետը սահմանադրական բարեփոխումների մասին: ՀՀ ՊՆ-ում որեւէ քննարկում չի եղել այդ հարցի շուրջ, նախարարը երբեք նման քննարկում չի արել, լինելու դեպքում մենք կտեղեկացնենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ