Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ հանրապետական պատգամավոր Արթուր Ստեփանյանը՝ Չախկալ Արթուր մականունով, նախորդ տարվա 55 մլն դրամ (մոտ 115 հազար դոլար) արժողությամբ առանձնատուն է գնել: Այս գործարքի արդյունքում նրա դրամական միջոցները նվազել են 100 հազար դոլարից հասնելով 39 հազար դոլարի:

Ստացվում է, որ առանձնատան արժեքի 61 հազար դոլարըն ստեփանյանը վճարել է իր հայտարարագրած միջոցներից: Մնացած գումարի աղբյուրի մասին հայտարարագրում ոչինչ չի նշվում:

2014-ին, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքի հրապարակման, մի առանձնատուն էլ գնել է պատգամավորի հայրը՝ Արսեն Ստեփանյանը՝ վճարելով 53,3 մլն դրամ՝ մոտ 112 հազար դոլար:

Արթուր Ստեփանյանը, ինչպես հայտնի է, ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի ամենամտերիմ ընկերներից է: Երբ Մարզահամերգային համալիրը ԴԱՀԿ-ի միջոցով ազատեցին նրա սեփականատերերից՝ Մուրադյան եղբայրներին, շենքի ու տարածքի գնահատման խայտառակ գործարքը կատարել է Ստեփանյանի ընկերությունը: «Բեսթ Ռեալիթի» ՍՊԸ-ն, գրանցված լինելով Երեւանում, հիմնադրվել է օֆշորային գոտի հանդիսացող Պանամայում գործող 2 ընկերությունների կողմից՝ «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգի» եւ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթեդի»: Սրանցից երկրորդի ղեկավարը հենց Արթուր Ստեփանյանն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ