Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Նազարյանի գլխավորած ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ցանկանում է էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ընկերություն վարձել: Կարեւորն այն է, թե ի՞նչ հարցերի շուրջ է ցանկանում խորհրդատվություն ստանալ հանձնաժողովը: Ուսումնասիրելով այդ հարցերը՝ կարելի է հանգել եզրակացության, որ հանձնաժողովը ընդհանրապես մտադիր չէ վերլուծել, թե ի՞նչ է տեղի ունեցել էներգահամակարգում անցած տարիներին, ինչո՞ւ են այդքան պարտքեր կուտակվել, ինչո՞ւ են այդքան վեծ կորուստներ արձանագրվել, ի՞նչ մեխանիզմով է թալանվել համակարգը եւ այլն։

Հանձնաժողովը խնդիր է դնելու ապագա խորհրդատուի առաջ պարզել, թե ինչպես պետք է հաշվարկել սակագինը, ուսումնասիրել ու վերլուծել շուկան եւ հետագայում մշակել ռազմավարական զարգացման ծրագիր: Եվ վերջ: Այսինքն արվել է ամեն ինչ, որ հանկարծ ոչ ոք չփորձի փորփրել համակարգում այս պահին առկա իրողությունները: Մի խոսքով իրականանում են այն կանխատեսումները, որ գործող իշխանությունը ամենեւին էլ չի փորձի «մաքրել» համակարգը, այլ ընդամենը կփորձի ստեղծել քրտնաջան աշխատանքի իմիտացիա եւ ժամանակ շահել: Այս որոշումը դրա լավագույն ապացույցներից մեկն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ