Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ կուսակցության նախկին վեց անդամներ՝ Մարտուն Գրիգորյանը, Ռուստամ Գասպարյանը, Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, Մուշեղ Պետոյանը եւ Դավիթ Քոչարյանը, նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ընդունելության են արժանացել, փորձել են քծնանքի ու շողոքորթության միջոցով շահել նրա բարեհաճությունը, բայց այդպես էլ ձեռնունայն դուրս են եկել նախագահականից:

Մեր տեղեկություններով՝ հանդիպման կազմակերպիչը եղել է Գյումրիից ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով իր համախոհներին համոզել է, որ եթե իրենց հաջողվի արժանանալ Սերժ Սարգսյանի ընդունելությանը, իրենք կարող են նախագահին առաջարկել իրենց հավատարմությունն ու ծառայելու պատրաստակամությունը, իսկ դրա դիմաց ստանալ հետագայում եւս խորհրդարանում հայտնվելու եւ օրենսդիր աշխատանքը շարունակելու հնարավորություն:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ