Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հարցազրույցը «Վեդոմոստի»-ին բուռն քննադատության արժանացավ: Այս առիթով, «Առավոտ» թերթի հետ զրույցում 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը նկատեց. «Ջեյմս Ուորլիքի ծրագրային հարցազրույցն ուղղված էր Ռուսաստանին, դրանում մի քանի առանցքային ուղերձներ կնշեի:

Նախեւառաջ, Ուորլիքը կարեւորեց հակամարտության կառավարումը, նպատակ դնելով բացառել ռազմական գործողությունների նոր բռնկումները: Ուորլիքն ամբողջությամբ ջախջախել է Ադրբեջանի իշխանությունների այն թեզը, որ կարգավորումը դա նախեւառաջ ենթադրում է` Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձ, նշելով, որ դա համապարփակ կարգավորման մի մասն է, որը ուղղակիորեն կապված է Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հետ:

Ավելացնեմ, որ դեսպան Ուորլիքն օգտագործել է նաեւ «Լեռնային Ղարաբաղի անվտանգություն» ձեւակերպումը: Ուորլիքի հարցազրույցը լուրջ խուճապ առաջացրեց Ադրբեջանի իշխանական վերնախավում: Ուորլիքը, իր հարցազրույցում նաեւ դիվանագիտորեն ակնարկել է, որ Ռուսաստանը միլիտարիզացրել է ԼՂ հակամարտության գոտին եւ ի օգուտ Ադրբեջանի խախտել ռազմական հավասարակշռությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ