Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարի պաշտոնը արդեն 15 օր թափուր է, չնայած՝ Աժ կուլիսներում համոզված են, որ այդ պաշտոնում նշանակվելու է Աժ պատգամավոր, պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Կարծիք կա, որ Նահապետյանի նշանակումը ուշանում է երկու պատճառով: Նախ նա Երեւանի թիվ 8 ընտրատարածքից է ընտրվել, եւ իշխանությանը ժամանակ է պետք վերջնական կողմնորոշվելու համար, թե ով է այստեղ լինելու պատգամավորի իշխանական թեկնածուն արտահերթ ընտրություններում, որովհետեւ պատգամավորի՝ նախարար դառնալուց հետո 40-օրյա ժամկետում այդ ընտրատարածքում պետք է տեղի ունենան նոր ընտրություններ: Նահապետյանի նախարար նշանակվելու պարագայամ թափուր են մնալու նաեւ Աժ՝ վերը նշված հանձնաժողովի նախագահի եւ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնները, որոնք նույնպես զբաղեցնում է Նահապետյանը:

Մեր տեղեկություններով, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարի համար քննարկվում է պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի, իսկ հանձնաժողովի նախագահի պաշտոնում Խոսրով Հարությանյանի թեկնածությունը: Չնայած այս քննարկումները շարունակվում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ