Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ պետեկամուտների կոմիտեի՝ առաջին 1000 հարկատուների եւ նրանց վճարած հարկերի մասին երեկ հրապարակած տեղեկանքից պարզ է դառնում, որ որքան աճում են մոնոպոլիստների եկամուտները, այնքան նվազում են նրանց վճարած հարկերը:

Մասնավորաուես այս տարվա առաջին կիսամյակում բանանի ներկրման մոնոպոլիա ունեցող «Քեթրին» ընկերությունը վճարել է 533 միլիոն դրամի հարկ այն դեպքում, երբ անցած տարվա նույն ժամանակահատվածում վճարել էր 849 միլիոն: Շաքարավազի եւ բազմաթիվ այլ ապրանքների շուկայում մոնոպոլիա ունեցող «Ալեքս Գրիգ» ընկերությունը այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 8.6 մլրդ դրամ անցած տարվա 9.6 մլրդ դրամի դիմաց:

Խնդիրն այն է, որ անցած տարվա համեմատ նշված ապրանքների միջազգային գները կտրուկ նվազել են, սակայն ներքին շուկայում դրանք թանկացել են, ինչը ուղղակիորեն ենթադրում է. որ վերը նշված ընկերությունների շահույթները շեշտակի աճել են։

Հիշեցնենք, որ «Քեթրինը» կապվում է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) անվան հետ, իսկ «Ալեքս Գրիգը» ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (ԼՖիկ Սամոյի) հետ: Նրանք երկուսն էլ հերքում են իրենց կապը բիզնեսի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ