Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ծանր արտաքին քաղաքական եւ տնտեսական վիճակում գտնվող Ռուսաստանն այսօր քիչ դաշնակիցներ ունի: Ինչպես եւ անհատը, որը կյանքն ընկալում է որպես «պայքար» իրեն շրջապատող թշնամիների դեմ եւ հենց այդ աշխարհընկալման պատճառով գրեթե չունի իրեն սիրող եւ հարգող բարեկամներ, այնպես էլ պետությունները, որոնց գաղափարախոսությունը հիմնված է թշնամական միջավայրից «պաշտպանվելու» հայեցակարգի վրա, ի վերջո, հայտնվում են մեկուսացման մեջ:

Բնական է, որ այս իրավիճակում Ռուսաստանը չի ուզում կորցնել Հայաստանին, որը, որքան էլ փոքր լինի, Ռուսաստանի «հազվագյուտ» դաշնակիցներից մեկն է: Մասնավորապես, այդ պատճառով ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը ծանր է տանում եւ, իմ կարծիքով, չափազանցված նշանակություն է տալիս Արթուր Սաքունցի եւ Բարսեղյան Լեւոնի գործունեությանը ու երբեմն նույնիսկ «հուշում» է մեր իշխանություններին՝ «զբաղվել» նման մարդկանցով եւ կազմակերպություններով: Մտավախությունը, բնականաբար, «մայդանն» է, այսինքն՝ հասարակական այնպիսի մի շարժում, որը ոչ միայն իշխանափոխություն կիրականացնի, այլեւ «կթեքի» Հայաստանը դեպի Արեւմուտք:

Հիշո՞ւմ եք, երբ ԲՀԿ-ն ու նրա դաշնակիցները քաղաքական ակտիվություն էին դրսեւորում, քանի՞ անգամ այս Քառյակի, իսկ այնուհետեւ Եռյակի ներկայացուցիչները ստիպված էին հայտարարել, որ իրենց քննադատության թիրախը Հայաստանի իշխանություններն են, եւ որ «համաժողովրդական» շարժումը որեւէ ձեւով ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Մայդան չէ՝ մի խոսքով: Դեսպան Վոլինկինի մոտ «ստուգարք ստանալուց» հետո այդ ուժերը կարող էին ազատորեն շարունակել իրենց «ոչ իշխանական» գործունեությունը, բայց ռեսուրսը չբավարարեց:

Բաղրամյան փողոցի իրադարձությունների առաջին օրերին Ռուսաստանի աչքին կրկին «մայդան» երեւաց, եւ հունիսի 23-ի «ջրցանը» դրա ուղիղ հետեւանքն էր: Բայց հետո Հայաստանի իշխանությունները, ցուցարարները, այլ գործիչներն ու մեկնաբանները բացատրեցին մեր ռազմավարական դաշնակցին, որ «մայդանի» հոտ անգամ չի գալիս, եւ ամեն ինչ տեղափոխվեց խաղաղ փուլ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ