Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ում շորթման մեղադրանքով քննվող քրեական գործը փորձ է արվում կապել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ղեկավարության հետ: Այս օրերին ձգտում են նման բովանդակությամբ ցուցմունքներ կորզել ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանից, որը շորթման մեղադրանքով կալանավորված է:

Գրե՞լ է արդյոք Տիգրանը, որ ինքը գործել է ՀԱԿ ղեկավարության ցուցումով, թե՞ ոչ, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին, Տիգրանի ընտանիքի անդամներից եւ ԱԱԾ-ից եւս հնարավոր չեղավ պարզել լուրի իսկությունը:

Հավելենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Առաքելյանը մեղադրվում է ՀՀԿ-ականներ որոշ պատգամավորների ինտիմ տեսագրությունները ձեռք բերելու եւ դրանցում պատկերված անձանցից գումար շորթելու մեջ: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանից ճշտել` Տիգրանի կողմից ՀԱԿ-ի դեմ ցուցմունք տալու մասին լուրերը, սակայն Խաչատրյանն ասաց, որ որեւէ տեղեկություն չունի»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ