Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Օրինաց երկիր» կուսակցությունում սկսել են կամաց-կամաց հրաժարվել իրենց կուսակցության անունից: Մեր տեղեկություններով՝ կուսակցությունում ներքին հրահանգ կա մոռացության տալ «ՕԵԿ» բառը, այն աստիճանաբար հանել գործածությունից, քանի որ ժողովրդի շրջանում ՕԵԿ-ը վարկաբեկված է եւ որեւէ դրական ասոցիացիա չի առաջացնում:

Փոխարենը սկսել են ակտիվորեն օգտագործել եւ շրջանառել «Հայկական վերածնունդ» անունը: Դրա վառ վկայությունն է նաեւ այն, որ ՕԵԿ-ի պաշտոնական կայքում գրեթե բոլոր նյութերը «Հայկական վերածննդի» մասին են, տարածած հաղորդագրություններում անգամ «Հայկական վերածնունդ» են գրում:

Նշենք, որ անվան ընտրությունն Արթուր Բաղդասարյանինն է եղել: Նա հայտարարել է, թե «Հայկական վերածնունդին» են միացել 60-ից ավելի կազմակերպություններ, 10 կուսակցություններ, 50-ից ավելի հասարակական կազմակերպություններ: Ասում են, թե հենց այդ միավորման միջոցով է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մտնելու քաղաքականություն: Տեսնենք, թե ինչ կստացվի քավոր-սանիկական կապերով կապված Արթուր Բաղդասարյանի եւ Արա Աբրահամյանի ծրագրերից»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ