Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հրաչյա Հովհաննիսյանն աշխատանքից ազատվել է կենսաթոշակի անցնելու պատճառով: Նրա 65-ամյակը լրացել է օրերս: Դատավորը մտերիմների շրջապատում ասել է, թե առայժմ մեկնելու է հանգստի, զբաղվելու է իր առողջական հարցերով, հետո կորոշի, թե ինչ անի:

Չի բացառվում, որ նա նույնպես ընտրի փաստաբանության ուղին, ինչպես կենսաթոշակի անցած մյուս դատավորները, աշխատանքից ազատված դատախազները եւ քննիչները: Ի դեպ, շատ ավելի բարդ է նրան փոխարինող նշանակելու հարցը:

Խնդիրն այն է, որ Արդարադատության ակադեմիան չունի շրջանավարտ, հետեւաբար, հնարավոր է մարզից որեւէ դատավորի տեղափոխեն Երեւան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ