Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Արամ Կարապետյանը շարունակում է մնալ նույն կարծիքին, որ սահմանադրական բարեփոխումների թեման կեղծ օրակարգ է եւ փորձում են հանրությանը շեղել կարեւորագույն խնդիրներից. «Հիմա բոլորը ներքաշվելու են անպտուղ ու հիմար քննարկման մեջ՝ Սահմանադրության մեջ մի գրեք, ընտրական օրենսգրքում գրեք եւ այլն:

Մինչդեռ Հայաստանում պետք է հիմա պայքարեն տնտեսության առողջացման, օլիգարխիայի, կոռուպցիայի եւ այլ խնդիրների դեմ, բայց քանի որ այս ամենը չի կարող անել, մեզ քաշում է անիմաստ վեճի մեջ: Բայց ի վերջո մեկ ամսից այդ սահմանադրությունն էլ կհրապարակվի վերջապես, եւ կրկին հանրությունը կմնա իր խնդիրների առջեւ կանգնած, այն ժամանակ իշխանության գլուխը ջարդելու համար Վենետիկի հանձնաժողովին էլ չեն նայի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ