Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Մեր պատկերացումները խիզախության մասին վերջին տասնամյակում փոխվել են։ Ասենք Հայաստանի նախագահի կամ որեւէ այլ մարդու անունը փոքրատառով գրելը համարվում է քաղաքացիական արիության բարձրագույն դրսեւորում։ Պուտինի ազգանունը աղավաղելը՝ նույնպես։ Համ անվնաս է, համ էլ կարծես թե տպավորություն է ստեղծում, որ քո տկար ուժերով դուրս ես եկել մի ամբողջ կայսրության դեմ։ 

Ի՞նչն են բարեփոխում մերօրյա հերոսները, ասենք, ոստիկանի գլխարկը թռցնելով։ Ոստիկանությո՞ւնը։ Բայց որքան նկատել եմ, դրանից հետո ոստիկանության աշխատանքում տեկտոնիկ փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Եթե դուք որեւէ մեկին ասենք հիմար եք անվանել։ Դուք երբեւէ տեսել եք, որ պիտակավորվածն ասի ՝ «այո դուք շատ ճիշտ եք նկատել, ես հիմար եմ, շնորհակալություն, որ ինձ հուշեցիք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ