Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վենեցիա» ռեստորանային համալիրի սեփականատեր, «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ն դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Ընկերության պարտքը միայն «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ին կազմել է 9 միլիոն դոլար:

Հիշեցնենք, որ «Վենեցիա»-ն պատկանում է ինքնասպան եղած գործարար Աբրամ Ամիրխանյանին:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ հուլիսի 1-ին «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լեւոն Պետրոսյանը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ «Կոմֆորտ Ռ եւ Վ» ՍՊԸ-ն փոխհատուցի պատճառված վնասը: Իսկ թե ինչ վնասի մասին է խոսքը, մեզ առայժմ չհաջողվեց պարզել: Սնանկության գործով կառավարիչը նաեւ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ «Կոմֆորտ Ռ եւ Վ» ՍՊԸ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Աբրամ Ամիրխանյանը ինքնասպան էր եղել իր ֆինանսական խնդիրների պատճառով: Ըստ լուրերի՝ նա մի գրություն էր թողել, որտեղ նշել է այն մարդկանց անունները, թե ում մեղքով է ինքը ծանր ֆինանսական կացությունում հայտնվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ