Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը օրերս Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին հորդորել է հրաժարվել խմբի ղեկավարի պաշտոնից:

Ըստ այդ լուրերի՝ դեսպանը Նաղդալյանին ասել է՝ հաշվի առնելով այն փաստը, որ նա ռուսական «Գրիբայեդով» ակումբի անդամ է, չի կարող ղեկավարել Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը: Հերմինե Նաղդալյանն էլ հետեւել է դեսպանի հորդորին ու հրաժարական է ներկայացրել:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նշված բարեկամական խմբի ղեկավար է նշանակվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը: Ավելին՝ նա այդ նշանակումից բավականին ոգեւորվել է եւ հատուկ այդ առիթով Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամների համար «բանկետ» է կազմակերպել, որին հրավիրված է եղել նաեւ դեսպան Ռիչարդ Միլզը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ խնջույքին, ի թիվս մի շարք պատգամավորների, մասնակցել են նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Վարդան Օսկանյանը եւ Գուրգեն Արսենյանը, իսկ ՀՀԿ-ից՝ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու Ռուզաննա Մուրադյանը:

Հիշեցնենք, որ Հերմինե Նաղդալյանը Եվրախորհրդում հայկական պատվիրակության ղեկավարն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ