Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին նախագահական նստավայրում տեղի կունենա Սերժ Սարգսյանի եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հերթական սահմանադրական ֆոտոսեսիան: Սերժ Սարգսյանը պաշտոնապես բոլոր քաղաքական ուժերին կհրավիրի իր մոտ՝ նոր Սահմանադրության նախագիծը քննարկելու նպատակով:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը հրավիրելու է՝«կուսակցությունների կարծիքները, այդ թվում առարկությունները լսելու համար»: Ուստի, ասենք, ՕԵԿ-ականները համարձակ կգնան հանդիպման եւ դուրս գալով՝ կհայտարարեն, որ իրենք գնացել էին իրենց առարկությունները ներկայացնելու:

Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից թերեւս ՀԱԿ եւ «Ժառանգությունը» հանդիպմանը չեն գնա, քանի որ ամբողջությամբ դեմ են հրապարակված նախագծին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ