Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Լոռու մարզային քննչական վարչության քննչական բաժնի քննիչներից մեկը Սպիտակի բնակչուհուն հայհոյանքներ եւ սպանության սպառնալիքներ է տվել։ Այս մասին 53-ամյա կինը հայտնել է իրավապահներին։

Սպիտակի բնակչուհին նշել է, թե օգոստոսի 18-ին, ժամը 18:00-ի սահմաններում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում պաշտոնական կեղծիքի հատկանիշներով հարուցված քրեական գործի դատաքննության ավարտից հետո միջանցքում ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննչական բաժնի քննիչներից մեկը, որին ինքը դեմքով է ճանաչում, իրեն տվել է սեռական բնույթի հայհոյանքներ եւ սպանության սպառնալիքներ։ Նյութերն ուղարկվել են ՀՔԾ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ