Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի տիկինը` Ռիտա Սարգսյանը, վերջերս իր ընկերուհուն` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, հերթական անգամ այցելելիս ձեռքի հետ «նախատել է» գյուղատնտեսության նախարարությանը: Ինչպես հայտնի է՝ շատ նախարարություններ տեղակայված են կառավարության 3 մասնաշենքի տարբեր հարկերում: Ծառայողական մուտքից մինչեւ «նախարարական վերելակներ» տանող կարմիր գորգով պատված ճանապարհն անցնում է գյուղատնտեսության նախարարության մասնաբաժնի տարածքով:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, երբ Ռիտա Սարգսյանը տեսել է կեղտի մեջ կորած գորգը, հատուկ նկատողություն է արել պատասխանատուներին: Բայց քանի որ այցելությունը շաբաթ օրով է եղել, պատասխանատուներն արդարացել են, թե ոչ աշխատանքային օր է, հավաքարարները չեն եկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ