Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հայաստանյան կուսակցություններում իսկական խառնաշփոթ է ստեղծվել, քանի որ արդեն իսկ հայտնի է, որ եթե Սերժ Սարգսյանին հաջողվի ՀՀ Սահմանադրության նախագիծն անցկացնել, ապա ԱԺ ընտրություններում կիրառվելու է, այսպես կոչված, ռեյտինգային ընտրության համակարգը:

Այս պահին, եղած նախնական կցկտուր տեղեկություններով, իշխանությունները ծրագրում են համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի խառնուրդ կիրառել:

Արդյունքում, մեծամասնականով ընտրված ոչ ՀՀԿ-ական պատգամավորներն անորոշության մեջ են եւ չգիտեն, թե իրենց ճակատագիրն ինչ է լինելու: ԱԺ անկախ պատգամավոր Գրիգոր Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշը, որը պատգամավոր է ընտրվել Երեւանի թիվ 11 ընտրատարածքից, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Չեմ պատկերացնում այդ ամենը: Ռեյտինգային պատգամավորները ովքե՞ր են լինելու, նախկին մեծամասնակա՞ն պատգամավորներն են, եթե միայն մեծամասնական պատգամավորներն են լինելու… չեմ հասկանում, թե ինչու են անունը դրել համամասնական ընտրակարգ…»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ