Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին շրջանում ՀՅԴ խմբակցությունից սահմանադրական բարեփոխումների հարցերում բավականին ակտիվացել են խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ու խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ինչը նախկինում անում էր Արծվիկ Մինասյանը:

Ավելին, ասուլիսներում եւ թեժ քննարկումներում վերոնշյան երկու ներկայացուցիչները բաժան են իրարից: 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում Վենետիկի հանձնաժողովի անդամների եւ քաղաքական գործիչների հանդիպմանը եւս նկատելի դարձավ Ռուստամյան-Վարդանյան կոալիցիան, իսկ Ա. Մինասյանին նկատեցինք ՀՀԿ ներկայացուցիչների կողքին: Նկատեցինք նաեւ, որ Ա. Մինասյանը որեւէ ելույթ, հարցադրում չկատարեց եւ բավականին շուտ լքեց դահլիճը:

Մեկ ուշագրավ փաստ եւս, ԱԺ ընդդիմադիր ներկայացուցիչները, բացառությամբ «Ժառանգության», ամենամոտն էին նստած Վենետիկի հանձնաժողովի անդամներին հետեւյալ հետթականությամբ՝ ՕԵԿ-ՀՅԴ եւ ՀԱԿ-ԲՀԿ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ