Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ փոքր ու միջին ձեռնարկատերերին են այցելել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները՝ նրանց պարտավորեցնելով ստորագրել նոր պայմանագրեր, որտեղ սահմանված էլեկտրաէներգիայի մեկ կվտ/ժամի համար սպառողը՝ այսինքն ՓՄՁ ներկայացուցիչները պետք է վճարեն 48,78 դրամ՝ նախկին 41,85 դրամի փոխարեն:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը դեռեւս չի հստակեցրել՝ պետությունը կարո՞ղ է սուբսիդավորել փոքր ու միջին ձեռներեցներին, թե՞ ոչ: Սակայն ՀԷՑ-ի ղեկավարությունը չի սպասել մինչեւ ՀՀ իշխանությունները որոշում կայացնեն, եւ երեկ արդեն նա սպառնալիքներով ստորագրել է տվել նոր պայմանագիրը: «Հոսանքը կանջատենք, եթե չստորագրեք». Այսպիսի տոնայնության մեջ է եղել ՀԷՑ աշխատակիցների ասելիքը:

Երեկ արդեն ՓՄՁբազմաթիվ ներկայացուցիչներ իրենց դժգոհության ձայնն են բարձրացրել տեղի ունեցածի կապակցությամբ: Չի բացառվում, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս հարցը քննարկվի:

Բանն այն է, որ կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ինքն էր խոստացել Սերժ Սարգսյանի հետ քննարկել այս թեմայով ՓՄՁ ներկայացուցիչների ճակատագիրը: Մինչ իշխանական էլիտան մոնակոներում նշում էր Հայաստանի միանգամից մի քանի օլիգարխի ծննդյան արարողությունը՝ ՀԷՑ-ն անցավ գործի՝ իրագործելով խոստումը, այն է՝ թանկացնել էլէներգիան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ