Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ ռուսական կապիտալով աշխատող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ ներկայացուցիչները երեկ առավոտյան այցելել են տարբեր տեղամասեր և աշխատակիցներից պահանջել ստորագրել զգուշացման թերթիկ, որով աշխատակիցը հաստատում է, թե տեղյակ է, որ իրեն ազատելու են աշխատանքից նոր աշխատակարգով աշխատել չհամաձայնելու դեպքում։ Երասխ-Մասիս տեղամասի պետ Աշոտ Զոհրաբյանը երեկ մեզ ասաց. «...Ով չստորագրեց նախազգուշացման թերթիկը, իրենց ծանուցում կգնա, որ ազատված են աշխատանքից»:

Բանն այն է, որ ընկերությունն աշխատողների համար սահմանել է նոր կանոնակարգ՝ քառօրյա աշխատանքային շաբաթ, կրճատել է աշխատաժամանակը եւ աշխատավարձը, որի հետ աշխատակիցները համաձայն չեն, չեն ցանկանում այդ պայմաններում աշխատել: Որոշներն անգամ իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար դիմել են դատարան:

Իսկ ընկերությունը պնդում է, որ եթե աշխատակիցները համաձայն չեն իրենց պայմանների հետ, ապա իրենք չեն ցանկանում շարունակել հետագա համագործակցությունը:

«Ներկա պահին իմ ենթակայության տակ 60 աշխատող կա, այսօր եկել են տնօրինությունից իմ աշխատողներին նախ ռուսերեն տարբերակով, ապա նաեւ հայերենով ինչ-որ թուղթ են բերել, կարդացել, որ եթե համաձայն չեն նոր կարգի հետ, ապա գործատուն տեղեկացնում է, որ իրենք աշխատանքից ազատված են: Ընդ որում՝ այդ թուղը ոչ կնքված էր, ոչ համարակալված: Իրենք հիմա փորձում են վախի մթնոլորտ ստեղծելով, միայն իմ տեղամասից 60 հոգու ազատել աշխատանքից: Եվ հիմա, ոչ չստորագրեց նախազգուշացման թերթիկը, իրենց ծանութցում կգնա, որ ազատված են աշխատանքից»,-մեզ հետ զրույցում ասաց Երասխ-Մասիս տեղամասի պետ Աշոտ Զոհրաբյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ